Մետրոյի զարգացման և նոր կայարանի նախագիծ է մշակվում

Մետրոյի զարգացման և նոր կայարանի նախագիծ է մշակվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետրանը մշակում է Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ, հայտնում է «Հայկական Ժամանակը»:

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել են Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա և ստորգետնյա այլ կառույցների շինարարության և վերակառուցման հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նոր կայարանը նախատեսվում է կառուցել Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար կպահանջվի $75 մլն:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաև քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ:

Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---