Բրիտանացի բժիշկը վիրահատել է Մանվել Գրիգորյանի արջին

Բրիտանացի բժիշկը վիրահատել է Մանվել Գրիգորյանի արջին

PanARMENIAN.Net - Բրիտանացի ատամնաբույժ Փոլ Քասսարը Հայաստանում բարդ ատամնաբուժական գործողություն է կատարել՝ նա վիրահատել է Գեներալ անունով արջին: Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:

«19-ամյա Գեներալին ազատել են մասնավոր գազանանոցից, որը պատկանում էր ՀՀ նախկին պատգամվոր գեներալին (ամենայն հավանականությամբ, խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է՝ խմբ): Վիրահատությունը, որը 4 ժամ է տևել, անցկացվել է Երևանի կենդանաբանական այգում: Բժիշկը ստիպված է եղել հեռացնել արջի 4 ատամը»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ վիրահատության ժամանակ բրիտանացի ատամնաբույժին օգնել են հայ անասնաբույժներն ու կենդանաբանական այգու աշխատակիցները: Վիրահատությունից հետո արջն իրեն լավ է զգում, սակայն դեռևս պետք է առանձին բուժում անցնի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---