// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դատարանը քննում է Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը

Դատարանը քննում է Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում, հայտնում է Aysor.am-ը:

Նիստը նախագահում է դատավոր Արթուր Մկրտչյանը:

Դատարանը քննում է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտնել:Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվել է:Նրա պաշտպանները այս վճիռը բողոքարկել են ՀՀ վճռաբեկ դատարանում:

Ռոբերտ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 Ուշագրավ
Արդեն իսկ տրամադրվել է 14,231 վարկ՝ 4.258 մլրդ դրամ ընդհանուր ծավալով
ԱԱԾ-ն պատրաստակամ է ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ
Նա հաջողություն է մաղթել քաղաքապետարանին Օպերայի հակարից տարածքների բարեկարգման ընթացքում
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից