// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նազարյան. Մանե Թանդիլյանին կընտրեի, բայց ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել

Նազարյան. Մանե Թանդիլյանին կընտրեի, բայց  ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ԱԺ-ում լրագրողներին ասել է, որ կտար իր ձայնը «Լուսավոր Հայաստանի» ԱԺ փոխխոսնակի թեկնածու Մանե Թանդիլյանին: Նա հավելել է, սակայն, որ ամենաշատ ձայնը ստացել է ԲՀԿ-ն, որը փոխխոսնակի թեկնածու է առաջադրել Վահե Էնֆիաջյանին, հայտնում է Araratnews-ը:

«Կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպել, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնում է ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը: Ընտրողներն արդեն տվել են այդ հարցի պատասխանը։ Ժողովուրդը որոշել է՝ մեզ ոչինչ չի մնում, քան հետևել դրան», - ասել է Նազարյանը:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի թեկնածությունը: Լենա Նազարյանն իր ելույթում հայտարարել է, որ ներկայացնում է Հայաստանի պատմության մեջ մեծ քվե ստացած քաղաքական ուժին:

 Ուշագրավ
Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր
Հեղափոխությունից հետո կուսակցությունը լքողների թիվը մեծ է
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում