«Իմ քայլի» պատգամավորները Էնֆիաջյանին հիշեցրել են կեղծ հաշիվների և դիտորդների ասուլիսը խանգարելու մասին14 հունվարի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Վահե Էնֆիաջյանին հիշեցրել է «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը խոչընդոտելու փոձերի մասին: 2018 թվականին սեպտեմբեր 22-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների նախորդ օրը, պատգամավորն իր համախոհների հետ ներխուժել էր «Մամուլի կենտրոն», որտեղ ուղիղ եթերով հեռարձակվում էր «Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը. դրա ըթացքում դիտորդները ներկայացնում էր Ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից թույլ տված ընտրախախտումները: Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք Էնֆիաջյանը՝ որպես օրենսդիր մարմինը ներկայացնող գործիչ, դարձյալ փորձելու է միջամտել այն ասուլիսներին, արտեղ կհնչեն իր համար ոչ ականջահաճո հայտարարություններ: Ի պատասխան, Էնֆիաջյանն ասել է, որ իր համախոհների հետ ստիպված են եղել միջամտել ասուլիսին, քանի որ այդ օրը լռության օր էր հայտարարվել, իսկ ասուլիսի բանախոսները հակաքարոզչություն էին իրականացնում՝ ընդդեմ ԲՀԿ-ի ավագանու թեկնածուների: «Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Էնֆիաջյանի հետ կապվող սոցցանցային կեղծ հաշիվներին: Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում էր արել, որտեղ նվում էր, որ ֆեյսբուքյան հարյուրավոր կեղծ հաշիվներ փորձել են ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա, և որ դրանք համակարգել է անձամբ Էնֆիաջյանը: «Մամուլում պարբերաբար են նման հրապարակումներ լինում, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի վերաբերյալ: Վստահեցնում են, որ իմ կողմից կեղծ հաշիվների համակարգում և ուղղորդում տեղի չի ունեցել», - պատասխանել է նա: Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |