Իսպանիայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

Իսպանիայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել է Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին հետ կանչեկու մասին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ավետ Ադոնցի հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- մասնավորապես նշվում է հրամանագրում:

Հունվարի 14-ին, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---