Մարությանը Երևանում ձնամաքրումը բավարար է գնահատել14 հունվարի 2019 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ի երեկոյան ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով: Բավարար գնահատելով ձնամաքրման կազմակերպումը՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին՝ ողջ գիշեր ծավալված գործընթացի համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ: Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ձնամաքրման և երթևեկության հետ կապված այն խնդիրներին, որոնք հիմնականում առաջացել են ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով: «Ես էլ ողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները: Մյասնիկյան պողոտայում ևս անձամբ եմ եղել և հետևել եմ տրանսպորտին: Այն մեքենաները, որոնք ունեին ձմեռային անվադողեր, հանգիստ բարձրանում էին, բնականաբար ամառային անվադողեր ունեցող մեքենաները չէին կարողանում նորմալ երթևեկել: Արդյունքում փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան նույնպես չէր կարողանում նորմալ հասնել տեղ: Ես խնդրում եմ մեր բնակչությանը, հորդորում եմ, գուցեև պահանջում եմ, որովհետև սա նաև պահանջ է. փոխեք ձեր անվադողերը: Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով: Դրա պատճառով եղել են խցանումներ, դրա պատճառով քաղաքի որոշ հատվածներում կանգնել է երթևեկությունը, դրա պատճառով մեր տեխնիկան չի կարողացել աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը: Քաղաքապետ Մարությանը հորդորել է ճանապարհային ոստիկանությանը քայլեր ձեռնարկել համապատասխան ստուգումների իրականացման ուղղությամբ, և միաժամանակ մեկ անգամ ևս կոչ արել ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց: Քաղաքապետի հանձնարարությամբ երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով տոնական լույսերը կապամոնտաժվեն գիշերային ժամերին: Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը կիրականացվի ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |