// IP Marketing video - START// IP Marketing video - END

Աղաջանովա. Արսեն Թորոսյանը եկել էր դժվար պահին սատարելու

Աղաջանովա. Արսեն Թորոսյանը եկել էր դժվար պահին սատարելու

PanARMENIAN.Net - Տեղեկությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն Աղաջանովների ընտանիքին հորդորել է դադարեցնել բժիշկների ստորագրահավաքը, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հունվարի 14-ին Մհեր Ենոքյանի հնարավոր ներման դեմ ուղղված բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, հայտնում է «Առավոտը»:

«Նա երեկ մեր տանն է եղել: Ուղղակի եկել էր իր դասախոսին (սպանվածի հորը՝ Միխայիլ Աղաջանովին) տեսնելու և դժվար պահին սատարելու, ասելու համար, որ ինքը մեր կողքին է»,-հայտնել է Ելենա Աղաջանովան:

«Բողոքի ցույցի և քաղաքականության մասին ոչ մի խոսակցություն չի եղել: Շնորհակալ եմ, որ նա այցելեց, այլ բան չի եղել իր կողմից»,- հավելեց Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով Թորոսյանի հետ հանդիպմանը:

Աղաջանովան տեղեկացրել է, որ գիտական համայնքի ներկայացուցիչներն արդեն հազարից ավելի ստորագրություն են հավաքել՝ պահանջով, որպեսզի ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին պետության կողմից ներում չշնորհվի: Մոտ երեք հազար ստորագրություն էլ էլեկտրոնային տարբերակով է ուղարկված:

Դաժան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Ակցիայի մասնակիցների թվում էին սպանվածի ընտանիքի հարազատները, ընկերները, նրա ընտանիքի անդամների գործընկերները, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, քաղաքացիներ:

Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ներում շնորհելու կամ մերժելու հրմանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: