Պատգամավոր. Որոշ զենքեր մոտ ապագայում հնարավոր կլինի ներկրելու փոխարեն արտադրել

Պատգամավոր. Որոշ զենքեր մոտ ապագայում հնարավոր կլինի ներկրելու փոխարեն արտադրել

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սպառազինության որոշ տեսակներ մոտ ապագայում հնարավոր կլինի ներկրելու փոխարեն արտադրել Հայաստանի Հանրապետությունում:

«Մենք պետք է սկսենք մեր ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը: ՀՀ-ն շատ լավ ավանդույթներ է ունեցել այս ոլորտում, և ցավոք սրտի, վերջին տասնամյակներում չի օգտագործել այդ հնարավորությունները: Պետք է մեր ներուժը ուղղենք ՀՀ-ում ռազմարդյունաբերական արտադրանք, սպառազինություն ունենալուն», - ասել է նա։

Տիգրան Կարապետյանը եղել է ֆոտոէլեկտրոնային անկյունաչափերի, հատուկ տեխնիկայի, պոմպային յուղերի և էլեկտրաշարժիչների հավաքմամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ձեռնարկության տնօրեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---