Քոչարյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Քոչարյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գոծով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, պատճառաբանվել է, որ Քոչարյանի պաշտպանական խմբից Արամ Օրբելյանի հետ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի «կապն այնքան մտերիմ չէ, որ դա ազդի նրա անաչառության վրա»:

Ավելի վաղ պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ու Արամ Օրբելյանի ընտանիքի միջև առկա որոշակի կապը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---