Վարչապետ. Երկրում «ՀԴՄ-ական դիկտատուրա» պիտի հաստատվի

Վարչապետ. Երկրում «ՀԴՄ-ական դիկտատուրա» պիտի հաստատվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից:

Վարչապետն ասել է, որ նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո:

«Որպեսզի պարզենք, թե որ բիզնեսն է փոքր, պետք է բոլոր ձեռներեցները հսկիցչ դրամարկղային մեքենա տեղադրեն: Եթե տարվա վերջում պարզվի, որ 24 մլն դրամից ցածր է իր շրջանառությունը, ապա մենք նրա հետ ոչ մի հարց չենք ունենա», - ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ պետք է հաստատվի «ՀԴՄ-ական դիկտատուրա», երբ ՀԴՄ չտալը կբացառվի:

Կառավարությունը մշակել է Հարկային նոր օրենսգրքի նախագիծ։ Ըստ դրա, նվազելու է շահութահարկը և եկամտային հարկը, բարձրանալու են ակցիզային հարկի դրույքաչափերը և որոշ տուրքեր, իսկ մինչև 20 մլն դրամ շրջանառությամբ որոշ բիզնես-գործունեության տեսակներ կազատվեն հարկերից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---