ԱԺ-ն 11 հանձնաժողով կունենա. Նախագիծը հաստատվել է

ԱԺ-ն 11 հանձնաժողով կունենա. Նախագիծը հաստատվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվել է: Հանձնաժողովների քանակը 6-րդ գումարման ԱԺ համեմատ ավելացել է 2-ով:

Նորաստեղծ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Իսկ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կկոչվի Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն են՝

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 12 անդամ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 14 անդամ

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամ

Պետա-իրավական հարցերի հանձնաժողով 15 անդամ

Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ նախատեսվում է ունենալ 11 անդամ

Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 15 անդամ

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---