// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի

Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Բոլնիս քաղաքում հանդիպել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին: Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Շատ ջերմ՝ ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ», - գրել է վարչապետը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում որոշվել է ընթացիկ տարվա մայիս ամսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջան քաղաքում:

2018 թվականի հունվար - նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7%-ով:

 Ուշագրավ
«Ռուսալի» արժեթղթերը Հոնկոնգի բորսայում աճում են 5,71%-ով՝ ներդրողները կարծում են, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դուրս կբերի ընկերությունները պատժամիջոցների տակից
Որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ