ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Փաշինյանին. Հուսով ենք՝ ՀՀ հետ գործակցությունը կշարունակվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Փաշինյանին. Հուսով ենք՝ ՀՀ հետ գործակցությունը կշարունակվի

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՀ հետ համագործակցությունը կշարունակվի և կակտիվանա:

Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի: Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հույս ունենք շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով»:

Սեմերիկովը Փաշինյանին մաղթել էքաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---