Հունվարի 17-ից կցրտի 6-10 աստիճանով

Հունվարի 17-ից կցրտի 6-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 16-ին, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 19-ին և 20-ին գիշերային ջերմաստիճանը մայրաքաղաքում կնվազի մինչև -10, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---