Ավինյանն ու Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոնում

Ավինյանն ու Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ», - մասնավորապես ասվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Տիգրան Ավինյանը նույնպես վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:

Համաձայն գործադիրի կառուցվածքը փոխելու մասին նախագծի՝ ՀՀ նոր կառավարությունը չի ունենա առաջին փոխվարչապետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---