Հրազդանի քաղաքապետը ստիպված է եղել հերքել հումորային լուրը

Հրազդանի քաղաքապետը ստիպված է եղել հերքել հումորային լուրը

PanARMENIAN.Net - Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում ստիպված է եղել անդրադառնալ Armcomedy նախագծի՝ քաղաքում կարճ շրջազգեստ կրել արգելելու մասին հումորային լուրին:

«Հումորային կայքում «Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել» վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում: Հարգելիներս ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է», - ասել է Միքայելյանը:

Ավելի վաղ Հրազդանի քաղաքապետն արգելել էր գիշերային ակումբների գործունեությունը քաղաքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---