ԱԱԾ. Կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել՝ ոստիկանի մասնակցությամբ

ԱԱԾ.  Կոռուպցիոն   հանցագործություն է բացահայտվել՝ ոստիկանի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից, հայտնում է ԱԱԾ լրատվական կենտրոնը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում և վաճառք, որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել և ստացել է ավելի քան 300,000 դրամ կաշառք: Միևնույն ժամանակ Ն.Թ-ն ծառահատումներին ու փայտանյութի ապօրինի տեղափոխմանը չխոչընդոտելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ն.Խ-ին առաջարկել և փոխանցել է 150,000 դրամ կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---