ԵՄ-ն €700 մլն կհատկացնի ՀՀ-ին

ԵՄ-ն €700 մլն կհատկացնի  ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը €700 մլն կհատկացնեն:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ծրագրերի մեծ մասը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին: ԵՄ հրապարակված փաստաթղթի համաձայն միջանցքի Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում €450 մլն հատկացնել:

€41 մլն կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս €7.5 մլն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: Բացի այդ, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը նախատեսում են մոտ €15 մլն տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար:

Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մոտ €13 մլրդ կտրամադրեն` «Արևելյան գործընկերության» ծրագրին մաս կազմող վեց երկրում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարել է հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---