Եղիսաբեթ II ամուսինը վթարի է ենթարկվել. 97-ամյա արքայազնը չի տուժել

Եղիսաբեթ II ամուսինը վթարի է ենթարկվել. 97-ամյա արքայազնը չի տուժել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը ավտովթարի մասնակից է դարձել:

Նրա Range Rover-ը շրջվել է: 97-ամյա արքայազնը չի տուժել:

Արքայազն Ֆիլիպի մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի թագուհուն պատկանող Սանդրինգհեմյան կալվածքի մոտակայքում: Վթարը տեղի է ունեցել, երբ արքայազնի մեքենան դուրս է եկել գլխավոր մայրուղի:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ավտոմեքենայում, որին բախվել է արքայազնի մեքենան, 2 մարդ է եղել: Երկուսն էլ թեթև վնասվածքներ են ստացել, գրում է Snob.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ֆիլիպն ու Եղիսաբեթ Երկրորդն ամուսնացել են 1947-ին: Ֆիլիպն ունի թագուհու ամուսնու կարգավիճակ՝ այսինքն չունի իշխանություն կամ հատուկ սահմանադրական կարգավիճակ: Ֆիլիպն ու Եղիսաբեթը 4 երեխա ունեն՝ արքայազներ Չարլզը, Էնդրյուն, Էդուարդը և արքայադուստր Աննան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---