Հզոր պայթյուն՝ Կոլումբիայի ոստիկանության ակադեմիայում. Ավելի քան 20 զոհ կա

Հզոր պայթյուն՝ Կոլումբիայի ոստիկանության ակադեմիայում. Ավելի քան 20 զոհ կա

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի ոստիկանության ակադեմիայի տարածքում: Ըստ նախնական տվյալների, 21 մարդ է զոհվել: Ըստ իշխանությունների, զոհվածների թվում է նաև կատարվածի համար պատասխանատուն:

68 մարդ վիրավորվել է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին), երբ հաստատության սաների հանդիսավոր միջոցառումն էր անցնում: Ուսումնական հաստատության տարածք է մտել բեռնատար, որի թափքում մոտ 80 կգ պայթուցիկ է եղել: Ոճրագործը, որի մուտքը չէին ուզում թույլ տալ, արագություն է հավաքել և դիմահար հարվածել պատին, գրում է Lenta.ru-ն El Heraldo-ի վրա հղումով:

Հայտնի է, որ պայթուցիկով մեքենայի ղեկին է եղել 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոհասը: Նրա դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում: Քննություն է ընթանում:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն կատարվածն անվանել է «խենթ ահաբեկչական գործողություն: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---