ԶԼՄ. ԻՊ-ն ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան պայթյունի պատասխանատվությունը

ԶԼՄ. ԻՊ-ն ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան պայթյունի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան և երթուղային միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Site Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է ահաբեկիչների գործունեության մասին տեղեկատվությանը:

Directorate 4 Տելեգրամ ալիքը նույնպես հաստատում է այդ տեղեկությունը՝ հղում անելով ահաբեկիչներին պատկանող Al Naba թերթի հրապարակմանը:

«Այդ հարցի շուրջ իր տևական լռությունը խմբավորումը բացատրում է ահաբեկչություն գործած անձանց անվտանգության նկատառումներով: Մանրամասներ չեն բերվում: Ջիհադականները, սակայն, մեջբերում են ՌԴ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն:

Պայթյունը որոտացել է Մագնիտոգորսկի բնակելի տներից մեկում դեկտեմբերի 31-ի առավոտյան: Մուտքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական տվյալների, փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքը:

Հունվարի 1-ին Մագնիտոգորսկում բռնկվել և պայթել է երթուղային միկրոավտոբուսներից մեկը՝ ըստ ՆԳՆ-ի, գազի սարքավորումների անսարքության պատճառով: Արդյունքում 3 մարդ է զոհվել: Մամուլում ենթադրություններ են հայտնվել, որ միջադեպերն ահաբեկչական գործողությունների հետևանք են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---