Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, հերթագրման համակարգ է ստեղծվում

Երևանի մանկապարտեզներն ընդլայնվում են, հերթագրման համակարգ է ստեղծվում

PanARMENIAN.Net - Երևանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոքսվ, մայրաքաղաքի առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը. այս պահին հերթագրվածների թիվը մոտ 8000-ի է հասնում:

«ավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը», - նշել է Վիրաբյանը:

Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով գույքագրվել են համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

Փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ, իսկ մինչև տարվա վերջ՝ առնվազն 1000-ով ավելի երեխա:

Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար մատչելի դարձնելու նպատակով շուտով քաղաքապետարանը կգործարկի Мankapartez.yerevan.am կայքը. իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ամբողջ ընթացքին:

«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որն ամբողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին ու տեսնելու, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---