Մայրապետյանի գործով ՄԻԵԴ պահանջների կատարման քայլեր են արվում

Մայրապետյանի գործով ՄԻԵԴ պահանջների կատարման քայլեր են արվում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019-ի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019-ի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:

ՄԻԵԴ-ը զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման:

Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության սեփականատերն է, «Տոյոտա Երևան» ընկերության ղեկավարն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---