Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ․ Թող հայերը ժամանակ ձգելով ստատուս-քվոն պահելու հույս չունենան

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ․ Թող հայերը ժամանակ ձգելով ստատուս-քվոն պահելու հույս չունենան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում խոսել է երկրի՝ ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդիրը լուծելու պատրաստակամության մասին:

Նա մասնավորապես նշել է, որ «Հայաստանում թող չմտածեն, որ ժամանակ ձգձգելով կարողանալու են պահպանել ստատուս-քվոն»:

Հակառակորդ երկրի ԶՈՒ ԳՇ պետը նշել է նաև, որ նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակ է և հնարավորություն է տվել Հայաստանին՝ մտածելու գրավյալ տարածքները վերադարձնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ՀՀ-ում ներքաղաքական բարդ վիճակը»:

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---