Փաստաբան. Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը ՀՀ-ում է՝

Փաստաբան. Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը  ՀՀ-ում  է՝

PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությունում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանը։

Նա հաստատել է ավելի վաղ մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հարությունյանին լքել երկիրը:

«Հարությունյանն օրինական կարգով՝ իր կնոջ բուժման նպատակով, ցանկացել է մեկնել երկրից, սակայն ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ սահմանային անցակետերում արգելվել է նրա ելքը երկրից», - ասել է փաստաբանը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել. նրա նկատմամբ հայտարարել են հետախուզում:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---