Փաստաբան. Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը ՀՀ-ում է՝18 հունվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությունում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանը։ Նա հաստատել է ավելի վաղ մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հարությունյանին լքել երկիրը: «Հարությունյանն օրինական կարգով՝ իր կնոջ բուժման նպատակով, ցանկացել է մեկնել երկրից, սակայն ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ սահմանային անցակետերում արգելվել է նրա ելքը երկրից», - ասել է փաստաբանը: Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել. նրա նկատմամբ հայտարարել են հետախուզում: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |