Թորոսյան. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն աշխատանքային միգրացիան է

Թորոսյան. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն աշխատանքային միգրացիան է

PanARMENIAN.Net - Աշխատանքային միգրացիան Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն է: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի թվի աճի հիմնական գործոնը միգրացիան է։ Հիմնականում, աշխատանքային միգրացիան դեպի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածման աստիճանը մի քանի անգամ գերազանցում է նույն ցուցանիշը Հայաստանում և, նկատի առնելով որոշակի «բարենպաստ» պայմանները, այդ թվում ոչ անվտանգ ապրելակերպը, աճում է ՄԻԱՎ վարակով աշխատանքային միգրանտների վարակման ռիսկը»,– ասել է նա ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցվածության հարցերով համաժողովում, հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն։

Թորոսյանը նշել է, որ վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել ՄԻԱՎ տարածումը։

Նախարարի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ վերջին ժամանակներում միգրացիայի գործոնը մեծ դեր է խաղում տուբերկուլոզի տարածման հարցում։

«Այդ համատեքստում ողջունելի է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության բոլոր հաջորդ ծրագրերը պարտադիր ընդգրկեն տուբերկուլոզի և ՄԻԱՎ–ի կանխարգելման տարածաշրջանային բաղադրիչը»,– ասել է նա։

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2018 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–ի 3300 դեպք։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---