ԱԺ-ում Ալեքսանյանի աշխատասենյակի բանալին չկա. «Իմ քայլից» պատգամավորը դրսում է մնացել

ԱԺ-ում Ալեքսանյանի աշխատասենյակի բանալին չկա. «Իմ քայլից» պատգամավորը դրսում է մնացել

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի համար նախատեսված աշխատասենյակի բանալին չի գտնվել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ պատգամավորը:

Խորհրդարանի այդ աշխատասենյակը պատկանել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:

«Սենյակի նախկին տերը տարել է (բանալին-խմբ.), չի հանձնել, չգիտեմ»,- ասաց Թագուհի Ղազարյանը՝ հավելելով, որ եթե առաջիկայում չգտնվի, կփոխեն դռան փականը:

Պատգամավորը հավելեց նաև, որ դեռևս աշխատասենյակի կարիք չի զգացել, քանի որ ամբողջ օրը նիստերի դահլիճում են:

Հունվարի 14-ին 7-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է աշխատանքը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---