Խողովակաշարի պայթյուն՝ Մեքսիկայում. 20 զոհ կա

Խողովակաշարի պայթյուն՝ Մեքսիկայում. 20 զոհ կա

PanARMENIAN.Net - Մեքսիկայի Տլաուելիլպան քաղաքում խողովակաշարի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է հայտնել Իդալգո նահանգի նահանգապետ Օմար Ֆայադը:

Պայթյունը տեղի է ունեցել Tula շաքարի գործարանի հարևանությամբ: Աղետի պատճառը եղել է այն, որ տեղի բնակիչներից մեկը փորձել է բենզին լցնել իր տարայի մեջ խողովակաշարում առաջացած անցքից: Ինչպես կարծում են տեղական իշխանությունները, անցքն ավելի վաղ բացել էին բենզինի գողերը, գրում է Deutsche Welle-ն:

Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---