Մեքսիկայում խողովակաշարի պայթյունից զոհվածների թիվը հասել է 85-ի

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունից զոհվածների թիվը հասել է 85-ի

PanARMENIAN.Net - Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 85-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերը:

Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցներում 58 տուժած կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հզոր պայթյունն ու հրդեհը խողովակաշարում տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ հարյուրավոր մարդիկ վառելիք էին գողանում Իդալգո նահանգում: Մարդիկ իրենց տարաներն էին լցնում խողովակաշարում արված անցքից, երբ որոտացել է պայթյունը:

Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները:

2019-ի սկզբից Մեքսիակյի նոր կառավարությունը պայքար է սկսել բենզինի գողության դեմ: Մի քանի խողովակաշարերով բենզինի տեղափոխումը կասեցվել է, վառելիքը սկսել են տրանսպորտով տեղափոխել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---