// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լուկաշենկո. ՀՀ-ն Մինսկի համար «եղել և մնում է հուսալի գործընկեր»

Լուկաշենկո. ՀՀ-ն Մինսկի համար «եղել և մնում է հուսալի գործընկեր»

PanARMENIAN.Net - Հայաստանը Մինսկի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ Բելառուսը կապված է բազմակողմ համագործակցությամբ, այդ թվում նաև հիմնական միություններում՝ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով տասնյակ երկրների դեսպանների, այդ թվում ՀՀ դեսպանի, հավատարմագրերը:

«Մենք միտված ենք հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի ընդլայնմանը և պատրաստ ենք մասնակցել ցանկացած նախագծի, այդ թվում Հայաստանի տարածքում, որը կհետաքրքրի մեր հայ բարեկամներին ու եղբայրներին»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Բելառուս սեգոդնյա»-ն:

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրոգրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետություն այցի հրավերի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը