Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-ՀՀ համաձայնագիր

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-ՀՀ համաձայնագիր

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

«Ուրախ եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - մասնավորապես գրել է նա:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև։

2018 թվականի ապրիլի 11-ին այն միաձայն վավերացվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---