Հայտարարություն. Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատողներն են պարգևատրվել, ոչ թե 22-ը

Հայտարարություն. Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատողներն են պարգևատրվել, ոչ թե 22-ը

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետարանը պաշտոնական հայտարարություն է տարածել,՝ հայտնելով, որ պարգևատրվել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ոչ թե 22-ը, ինչպես շրջանառվում էր ԶԼՄ-ներում:

«Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով և մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգևատրում ստացել է ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:

Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին և չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետևաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս գործընթացն օրինականության սահմաններում է և ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե…

«Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգևատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է իրենք իրենց և աշխատակազմին պարգևատրած մարզպետների անունները, որոնց թվում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ընթեցեք նաև. Մակունցը՝ իրենք իրենց պարգևատրած մարզպետների մասին․ Օրենքով է, նորմալ է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---