Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցը՝ ընդդեմ 1in.am կայքի

Դատարանը բավարարել  է Քոչարյանի հայցը՝ ընդդեմ 1in.am կայքի

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ- ի մասնակիորեն բավարարվել է, հայտնում է «Հայկական ժամանակը»։

ՀՀ Վարչական դատարանը վճռել է, որ ընկերության պատկանող 1in.am ինտերնետային կայքում 2018 թվականի հուլիսի 6-ին հրապարակված հոդվածը զրպարտություն է: Դատարանը որոշել է պարտավորեցնում է լրատվամիջոցին հրապարակել հերքում, հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար:

Միևնույն ժամանակ դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոնը» նաև 400,000 դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի Քոչարյանին։ Ի դեպ, հայցը փոխհատուցման մասով բավարարվել է մասնակի, քանի որ Քոչարյանն իր հայցով 2 մլն դրամ էր գնահատել իրեն հասցված ոչ նյութական վնասը։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ Պատասխանող կողմն իրավունք ունի այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկամսյա ժամկետում:

1in.am–ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---