ՀՀ-ում 2019-ին էլեկտրական մեքենաների լիցքավորման 23 կայան կստեղծվի (վիդեո)

ՀՀ-ում 2019-ին էլեկտրական մեքենաների լիցքավորման  23 կայան կստեղծվի

PanARMENIAN.Net - 2019 թվականին Հայաստանի Հանրապետություն էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաների լիցքավորման համար նախատեսված 23 կայան կստեղծվի։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

Գործադիրի հունվարի 17-ի նիստում հաստատվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:

Նախագիծը միտված է մթնոլորտային օդի աղտոտվածության, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---