Մարության․ Կենդանիների համար 5000 դրամի տուրքը չենք վերցնելու

Մարության․ Կենդանիների համար 5000 դրամի տուրքը չենք վերցնելու

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է տնային կենդանիների համար 5000 դրամ տուրք գանձելու օրենքին։

Նա նշել է, որ այդ օրենքը գործում է 2011 թվականից, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ գումարը չի գանձվելու։

«Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորել, խնդրել, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև այն դեպքում, երբ կենդանիները չպատվաստվեն: Աղմուկն անտեղի է, 5000 դրամները չեն մուծվելու»,- ասել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը հավելել է նաև, որ թափառող կենդանիների ստերջացման ծրագիր են իրականացնելու․ ստեղծել են քաղաքապետարանին կից ՊՈԱԿ, որը կիրականացնի միջազգային չափորոշիչներին համապատասխան գործընթաց։

Այդ ծրագրին կհատկացվի 150 մլն դրամ։

Ընթերցեք նաև՝ Քաղաքապետ․ 3 ամսում 7 մլրդ դրամ ենք տնտեսել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---