Ամենաթանկ Samsung Galaxy S10-ը կարժենա 1600 եվրո

Ամենաթանկ Samsung Galaxy S10-ը կարժենա 1600 եվրո

PanARMENIAN.Net - Համացանցում նոր մանրամասներ են հայտնվել Samsung Galaxy S10-ի շարքի առաջատար սմարթֆոնների թողարկման մասին, որոնք դեռևս պաշտոնապես չեն ներկայացվել արտադրողի կողմից:

Եվրոպայում սմարթֆոնները կթողարկվեն հետևյալ գույներով. Galaxy S10 Lite-ը՝ սև, սպիտակ, դեղին և կանաչ, Galaxy S10-ը՝ սև, սպիտակ և կանաչ, Galaxy S10+ -ը՝ սև, սպիտակ, կանաչ և երկու հատուկ տարբերակով, բայց ոչ կերամիկական կորպուսով, գրում է Ferra.ru-ն իտալական TuttoAndroid ռեսուրսի վրա հղումով:

Գները հետևյալն են լինելու. Galaxy S10 Lite 6+128 ԳԲ՝ 780 եվրո, Galaxy S10 6+128 ԳԲ՝ 930 եվրո, Galaxy S10 8+512 ԳԲ՝ 1180 եվրո, Galaxy S10+ 6+128 ԳԲ՝ 1050 եվրո, Galaxy S10+ 8+512 ԳԲ՝ 1300 եվրո: Իսկ ամենաթանկ մոդելրը՝ Galaxy S10+ 12 ԳԲ-ն կարժենա 1600 եվրո:

Samsung-ն արդեն հայտարարել է Galaxy S10 առաջատար սմարթֆոնների ներկայացման օրը: Դա տեղի կունենա Unpacked միջոցառման շրջանակում, որը կայանալու է 2019-ի փետրվարի 20-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---