Վայոց ձորի փոխմարզպետ․ Ինքնապարգևատրումներից բողոքող նախկին մարզպետը ժամանակին պարգևատրել է ինքն իրեն

Վայոց ձորի փոխմարզպետ․ Ինքնապարգևատրումներից բողոքող նախկին մարզպետը ժամանակին պարգևատրել է ինքն իրեն

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանն այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգևատրելու գործառույթի իրականացումը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Տոնոյանը հիշեցրել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման ընթացքում պարգևատրել է ինքն իրեն:

«Իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 2010-2011թթ-ին պարգևատրել է ինքն իրեն.(գրավոր հարցման դեպքում կարող ենք ներկայացնել հիմնավոր փաստաթղթեր)»,-ասվում է գրառման մեջ:

Սերգեյ Բագրատյանը 2010 թ. հուլիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ 2012 թ. հունիսի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---