Կարակասում բախումներ են զինվորականների և ցուցարարների միջև

Կարակասում բախումներ են զինվորականների և ցուցարարների միջև

PanARMENIAN.Net - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և ցուցարարների միջև: Որոշ թաղամասերում բարիկադներ են կառուցվում, լսելի է կաթսաների զրգոնցը, որոնք վերջին շրջանում խորհրդանշում են վենեսուելացիների բողոքը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Nacional պորտալի վրա հղումով:

Զանգվածային անկարգությունները Կարակասում սկսվել են հունվարի 22-ին, երբ մի խումբ զինվորականների խռովության անհաջող փորձից հետո մարդիկ դուրս եկան փողոց՝ սատարելով ապստամբներին և բողոքելով Մադուրոյի իշխանության դեմ:

ԶԼՄ-ները գրում են ցուցարարների դեմ արցունքաբեր գազի կիրառման մասին:

Ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոսե Օլիվարեսը հայտնել է անկարգությունների առաջին զոհի մասին: «Մեզ հաստատեցին, որ հիվանդանոց է տեղափոխվել հրազենից ցույցի ժամանակ մահացած առաջին մարդը»,-գրել է նա Twitter-ում:

Իսկ Բոլիվար նահանգի Սան Ֆելիքս քաղաքում ցուցարարները հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը:

Հունվարի 10-ին Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ 2018-ի մայիսին հաղթեց ընտրություններում, որոնք ընդդիմությունը բոյկոտում էր: Մադուրոյի վերընտրվելը չեն ճանաչել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: Խուան Գուաիդոն հայտարարել է, որ իրավունք ունի ստանձնելու երկրի նախագահի լիազորությունները: Նա կոչ է արել ընդդիմության կողմնակիցներին հունվարի 23-ին բողոքի զանգվածային ակցիայի դուրս գալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---