ԱՄՆ Կոնգրեսն արգելել է նախագահին գումար ծախսել ՆԱՏՕ-ից դուրս գալու համար

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է նախագահին գումար ծախսել ՆԱՏՕ-ից դուրս գալու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով երկրի նախագահին արգելվում է բյուջետային միջոցներ ծախսել ՆԱՏՕ-ից երկիրը դուրս բերելու համար: Փաստաթուղթն ընդունվել է 357 կողմ ձայնով, դեմ է արտահայտվել միայն 22-ը:

«Ինչ-որ իմաստով սա խենթություն է, որ ստիպված ենք դա անել»,-խոստովանել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոմ Մալինովսկին, որը ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականն է, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Կոնգրեսականներին մտահոգում է ԱՄՆ նախագահ Թրամփի տրամադրվածությունը ՆԱՏՕ-ի հարցում: The New York Times-ը գրել էր, որ 2018-ին Թրամփը մի քանի անգամ ասել է իր խորհրդականներին, որ մտադիր է դուրս գալ ՆԱՏՕ-ից:

«Ես լուրջ եմ վերաբերվում ԱՄՆ նախագահին: Նա չէր թաքցնում իր քամահրանքը ՆԱՏՕ-ի հանդեպ և դաշինքից դուրս գալու հարցը քննարկելու պատրաստակամությունը»,-ասել է դեմոկրատը:

«Այս օրինագիծը...հասկացնել է տալիս, որ ԱՄՆ Կոնգրեսը նախկինի պես հավատում է ՆԱՏՕ-ի առաքելությանը և կկանխի դաշինքից ԱՄՆ միակողմանի դուրս գալու բոլոր ջանքերը»,-ասել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթեն Հոյերը:

ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թրամփը քննադատել է գործընկերներին ծախսերի ցածր ֆինանսավորման համար՝ կոչ անելով բարձրանել այն մինչև ՀՆԱ 2 տոկոսը: Այն ժամանակ որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, որ Թրամփը սպառնացել է դուրս գալ ՆԱՏՕ-ից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---