2021-ից առողջության պարտադիր ապահովագրություն է նախատեսվում ներդնել23 հունվարի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - 2021-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատակիցները: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, ևս որոշված չէ: Կարող եմ ասել, որ աշխարհում կա 2-30 տոկոս, մենք հակված ենք սկսել փոքր տոկոսներից, որ մեծ բեռ չլինի: Չնայած բեռ ասելն էլ է սխալ, որովհետև միանգամից սկսում ես օգտվել արդյունքներից: Երկու տարին սահմանված է, որ ճշգրիտ հաշվարկվի ամեն ինչ և ձախողման հնարավորությունը փոքրացնենք ներդրման ժամանակ»,- ասել է Արսեն Թորոսյանը, հայտնում է shantnews-ը: Նախարարը նաև նշել է, որ առաջին փուլով առողջական պարտադիր ապահովագրությունը ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար՝ մոտ 50 տոկոս ընդգրկում է ապահովելու, իսկ թոշակառուների հարցը կքննարկվի: Նրանց համար կվճարի կա՛մ պետությունը, կա՛մ աշխատող քաղաքացիները՝ տարեցների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք: «Համապարփակ բժշկական ապահովության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում: Առողջը՝ հիվանդի, երիտասարդը՝ տարեցի, աշխատողը՝ չաշխատողի համար է ներդնում գումար: Նույնը ուսանողների ու 7 տարեկանից բարձր չաշխատող քաղաքացիների հարցն է, նույնը նաև գործազուրկների հարցն է: Սկսում ենք 50 տոկոսից, հետո քայլ առ քայլ պետք է մեծացնենք: Լավ համակարգ ունեցող երկրներում այդ թիվը հասնում է մինչը 95 տոկոսի և ավելի»,- նշել է Արսեն Թորոսյանը: Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նաև, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ: 2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա |