Վարչապետի աշխատակազմը 1 մլրդ դրամ է տնտեսել

Վարչապետի աշխատակազմը 1 մլրդ դրամ է տնտեսել

PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը 1 մլրդ դրամ է տնտեսել իր տարեկան բյուջեից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«2018-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7․81 դրամից տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 1․021 մլրդ դրամը, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը», - գրել է նա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ երեք ամսում հաջողվել է համայնքային բյուջեից 7 մլրդ դրամ տնտեսել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---