Անպտուղ զույգերին օժանդակելուն ՀՀ-ն 210 մլն դրամ կուղղի

Անպտուղ զույգերին օժանդակելուն ՀՀ-ն 210 մլն դրամ կուղղի

PanARMENIAN.Net - «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար 2019-ին նախարարությունը 210 միլիոն դրամ գումար է նախատեսել, նախկին 50 միլիոն դրամի փոխարեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս շաբաթ արդեն հանդիպում ունենք՝ որոշելու, թե այդ 210 միլիոնը ինչպես ենք ծախսելու: Բայց, նախնական ասեմ՝ հակվածությունը հիմնականում ուղղված է լինելու անպտղության պատճառները պարզելուն»,-ասել է նախարարը, հայտնում է «Առավոտը»:

«Միջոցների մի մասն էլ հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը կուղղվի: Որովհետեւ ապացուցողական փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պարզել պատճառը և լուծել: Սա ավելի էժան է և ավելի շատ մարդկանց վրա կարող ես օգտագործել, քան պարզապես մի քանի տասնյակ զույգերի արտամարմնային բեղմնավորում անելը: Բայց երկուսն էլ լինելու են»,-ասել է Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նաև, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ: 2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---