Երևանի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

Երևանի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

PanARMENIAN.Net - Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հող գնելու կամ վարձակալալեու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով, որի մատուցած ծառայությունների դմաց քաղաքացիները վճարում էին 14,400 դրամ։

Այս կառույցին համայնքային բյուջեից տարեկան 110-115 մլն դրամ է հատկացվել։

Քաղաքապետարանը որոշել է 2019 թվականից այդ գործառնությունների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը։

Նախատեսվում է կրճատել նաև փաստաթղթերի ուսումնասիրությունների ժամկետները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---