Սահակյան. ՊԲ-ն իրականացրել է պաշտպանության իր առաքելությունը, անառիկ է պահել սահմանները

Սահակյան. ՊԲ-ն իրականացրել է պաշտպանության իր առաքելությունը, անառիկ է պահել սահմանները

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի և ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարևոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին, որը նվիրված էր 2018-ի արդյունքների ամփոփմանը և 2019-ի անելիքներին:

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018-ին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար:

Կանգ առնելով 2019-ի անելիքների վրա՝ նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք և համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը», - ասել է Բակո Սահակյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---