Հարկային արտոնություն՝ Գյումրիում ջինսե հագուստ արտադրող ընկերությանը

Հարկային արտոնություն՝ Գյումրիում ջինսե հագուստ արտադրող ընկերությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստում «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ազատվել է ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկից:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում ՍՊ ընկերությունը նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ․ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոը 1․42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերություն երեք տարվա ընթացքում կստեղծի 58 նոր աշխատատեղ` 105,000 դրամ միջին աշխատավարձով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---