Բոլթոնը գրառում է արել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին24 հունվարի 2019 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ «Ես զանգեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ, ինչպես նաև ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճմանը»,- գրել է Բոլթոնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: «Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ», - ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև հավելել է, որ Արցախյան հիմնահարցին անդրադարձ չի եղել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ |