Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել (վիդեո)

Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել

PanARMENIAN.Net - Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել: Կոչն արվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանն տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին:

Տեսաուղերձում ասվում է, որ միայն խաղաղության խոստումների դիմաց «հողային զիջումներ կատարելու առաջարկն անպատասխանատվություն» է:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին հայտարարություններին, ասել էր, որԱրցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:

Նշվում էր, որ խոսակցությունները «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին» սին են, եթե չկա համապատասխան թափանցիկություն, որը հնարավորություն կտա հանրությանն իրապես հիմնավորված որոշումներ կայացնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---