Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են «հայկական կողմի խնդրանքով»

Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են «հայկական կողմի խնդրանքով»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում քննարկել են երկկողմ համագործակցությունը տնտեսության ոլորտում: Հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ կառավարության նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով: Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ակտուալ հարցեր և փոխգործակցության այլ ասպեկտներ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 25-ի աշխատանքային օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չկա: Այդ մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---